Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու

    19.09.2013| 13:19
    2013թ. սեպտեմբերի 26-28-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. ծրագրով նախատեսված հեղինակային կրթական ծրագրի աշնանային ստեղծագործական ամենամյա 8-րդ հավաքը։ Հավաքի ծրագրով հանրային քննարկման են ներկայացվում 2013-2014 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող ուսումնական նախագծերը։ Հավաքի ծրագիրը, աշխատակարգը կցում ենք: Հավիրում ենք մասնակցելու։
  • ՈՒսանող-մարզիկները կմասնակցեն եվրոպական համալսարանական առաջնությունների

    ՈՒսանող-մարզիկները կմասնակցեն եվրոպական համալսարանական առաջնությունների

    19.09.2013| 11:18
    2012թ. Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան դարձավ Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի լիիրավ անդամ՝ հենց նույն տարում մասնակցելով Եվրոպայի համալսարանական անդրանիկ ուսանողական խաղերին։ Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, 2013-ին Հայաստանը մի շարք մարզաձևերից մասնակցելու է եվրոպական համալսարանական առաջնությունների։
  • Արամ Խաչատրյանին նվիրված ցուցահանդես` Ճապոնիայում

    Արամ Խաչատրյանին նվիրված ցուցահանդես` Ճապոնիայում

    19.09.2013| 11:17
    Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և «YAMAHA», «ZEN-ON MUSIC» ընկերությունների նախաձեռնությամբ Տոկիոյի Յամահա-Գինզա կենտրոնում բացվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես:
  • «Հողի ուժը» կպատմի արցախյան գոյապայքարի մասին

    «Հողի ուժը» կպատմի արցախյան գոյապայքարի մասին

    18.09.2013| 16:47
    Սեպտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Աննա Թովմասյանի «Հողի ուժը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։
  • Հայ պատանիները` միջազգային աստղագիտական օլիմպիադայում

    Հայ պատանիները` միջազգային աստղագիտական օլիմպիադայում

    18.09.2013| 16:44
    Լիտվայի Վիլնյուս քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Դուբինգայ հանգստավայրում տեղի է ունեցել աստղագիտության 18-րդ միջազգային օլիմպիադան:
  • «Մանկական Եվրատեսիլի» ընտրական փուլին կներկայացվի 12 երգ

    «Մանկական Եվրատեսիլի» ընտրական փուլին կներկայացվի 12 երգ

    18.09.2013| 16:41
    «Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին: Մրցույթը կհեռարձակվի Հ1-ի ուղիղ եթերում:
  • Նշեցին Ժողովրդավարության միջազգային օրը

    Նշեցին Ժողովրդավարության միջազգային օրը

    17.09.2013| 17:29
    Ուսանողների քաղաքացիական ակումբի նախաձեռնությամբ այսօր ՀՀ տարբեր բուհերի շուրջ 70 ուսանող հավաքվել էր՝ նշելու Ժողովրդավարության միջազգային օրը։
  • Գյումրին՝ արհեստների ու արվեստների քաղաք

    Գյումրին՝ արհեստների ու արվեստների քաղաք

    17.09.2013| 16:51
    Սեպտեմբերի 20-ին Գյումրիում կանցկացվի արհեստների ու արվեստի փառատոն: Փառատոնի ընթացքում իրենց աշխատանքները կներկայացնեն քանդակագործներ, ոսկերիչներ, դարբիններ։
  • «Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

    «Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

    17.09.2013| 14:42
    Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համանուն միջազգային փառատոնի շրջանակներում միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն հանդես եկան համատեղ համերգով։ Երեկոյի ընթացքում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը առաջին անգամ ներկայացրեց Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը:
  • Սերգեյ Խաչատրյան. «Ինչքան խորն ես ապրում երաժշտությունը, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ» (տեսանյութ)

    Սերգեյ Խաչատրյան. «Ինչքան խորն ես ապրում երաժշտությունը, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ» (տեսանյութ)

    17.09.2013| 13:04
    Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը երեկ ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Բոլոր տոմսերը համերգից դեռևս 3 օր առաջ վաճառվել էին։ Լեփ-լեցուն դահլիճը ուղղակի բաց չէր թողնում երիտասարդ ջութակահարին՝ «բրավո» բացականչություններով ստիպելով սոլլո կատարումներ նվիրել։